Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Էլեկտրոնային առևտրի միջազգային բորսաներում նավթի գները կրկին բարձրացել են, այդ են վկայում առևտրի տվյալները։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,01 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.86 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հուլիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.65 ԱՄՆ դոլար։