Թերեզա Մեյը վերընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նախօրեին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրվել է Թերեզա Մեյը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշված պաշտոնում վերընտրվելուց հետո կարճ ելույթում Մեյը վստահեցրել է իր կողմնակիցներին, որ պահպանողականների ղեկավարումը Brexit-ից հետո երկրին կբերի կայունություն և կապահովի շահավետ պայմաններ։
«Եթե Պահպանողական կուսակցությունը ձեռք բերի խորհրդարանի մանդատների մեծ մասը, ապա մեր խնդիրը կլինի երկրին կայունություն բերելը։ Իմ վճռականությունը նույնպիսին է, ինչիսին առավոտյան էր»,-ասել է նա։
Էքզիթ փոլի արդյունքներով՝ լեյբորիստները ստացել են 204, պահպանողականները՝ 194 մանդատ, անկախ թեկնածուները՝ 20, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 29 և Լիբերալ-դեմոկրատները՝ 9 մանդատ։