211652_close_icon
views-count12360 դիտում article-date 21:00 08-06-2017

Գագիկ Գինոսյանը Ստեփանակերտում անց է կացրել ազգային պարերի բաց դաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արցախ» ազգագրական պարերի համույթի նախաձեռնությամբ ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով Ստեփանակերտում էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում երեկ երեկոյան անց է կացրել ազգային պարերի բաց դաս: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Գ. Գինոսյանն ասել է, որ յուրաքանչյուր ազգի ինքնությունը հենց մշակույթով է ճանաչվում: «Ուրախալի է, որ ազգային պարերը մասսայական բնույթ են կրում: Հասարակությունը, առավել ևս երիտասարդները, սկսել են ավելի լրջորեն վերաբերվել հայոց ազգային ավանդական պարերին: «Արցախի պարուսույցների և պարային խմբերի հետ պարբերաբար աշխատանքներ ենք իրականացնում, որը նպաստում է ազգային պարերի գրագետ տիրապետմանը: Բաց դասերի ժամանակ տրվում են բացատրական աշխատանքներ՝ կապված ազգային պարերի ծագումնաբանության, պարաքայլերի հմտությունների և այլ հարցերի հետ: Այն փորձառությունը, որ տարիների ընթացքում ձեռք ենք բերել , սիրով փոխանցում ենք սերունդներին, դրա մեջ տեսնելով մեծ առաքելություն: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հանրակրթական դպրոցներում դասավանցվի «Ազգային երգ ու պար» առարկան: Հազարամյակների մարտահրավերներին դիմակայելուն նպաստում է նաև հայոց ազգային ավանդայան երգ ու պարերի իմացությունն ու կիրառությունը»,-մասնավորապես նշել է Գ. Գինոսյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/67730/gagik-ginosyany-stepanakertum-anc-e-kacrel-azgayin-pareri-bac-das-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր