Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
                        Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում քաղաքային լուսավորության նոր՝ էներգախնայող համակարգի անցնելու հարցերը: 
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նոր համակարգի ներդրումը՝ նշելով դրա առավելությունը տնտեսական տեսանկյունից:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

