7977 դիտում
15:13 08-06-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 10-ին Հայաստանում կքննարկեն Արցախի հարցը․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Հայաստան այցի ընթացքում քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են քննարկել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան հավելել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն:
Նմանատիպ նյութեր
953 դիտում
12:37 11-12-2014
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարների հետ կքննարկեն ԼՂ հակամարտությունը
1800 դիտում
19:46 15-02-2017
Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում փետրվարի 21-ին կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Մարիա Զախարովա
7176 դիտում
17:56 09-11-2017
Համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մարիա Զախարովա
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
667 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին