Համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մարիա Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ կլինեն հստակ ժամկետներ, երբ կուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան:
Նա հավելեց նաև, որ Արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են: