956 դիտում
12:37 11-12-2014
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարների հետ կքննարկեն ԼՂ հակամարտությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու են Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր մենք ուղևորվում ենք Բեռլին: Համանախագահները հանդիպելու են Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտությունը»,-գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը կրկին Twitter-ի միջոցով հայտնել էր, որ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների նստաշրջանում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հանդիպումը, սակայն, չէր կայացել:
Նմանատիպ նյութեր
7977 դիտում
15:13 08-06-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 10-ին Հայաստանում կքննարկեն Արցախի հարցը․ Զախարովա
2486 դիտում
13:50 16-02-2015
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի ղեկավարների հետ լուրջ բանակցություններ կանցկացնեն
1502 դիտում
12:03 12-11-2015
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը
Այս բաժնից
715 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
811 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
625 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել