Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում փետրվարի 21-ին կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Մարիա Զախարովա
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով կայցելի Մոսկվա: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք արտաքին քաղաքական արդի թեմաներ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միությունների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդրին»,- հայտարարել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ շուտով կլինեն շփումներ նաև ադրբեջանական կողմի հետ համապատասխան մակարդակում: