Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ
Էլեկտրոնային առևտրի միջազգային բորսաներում արձանագրվել է նավթի բարձրացում, այդ են վկայում առևտրի տվյալները;
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,71 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.40 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հուլիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.59 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.99 ԱՄՆ դոլար։