6782 դիտում
23:30 07-06-2017
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգախնայողության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը նշել է, որ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերն այսօր Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից են, ու ներկայացրել է գործընկեր միջազգային կառույցների հետ արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը:
Տիգրան Սարգսյանն առանձնացրել է մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի մասնակցությամբ իրագործված նախաձեռնությունները՝ մայրաքաղաքի որոշ բազմաբնակարան շենքերում, Երևանի կենդանաբանական այգում, ինչպես նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում, հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է այս ուղղությամբ համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հարցում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրականացված ծրագրերը ներկայացնելու համար՝ Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն էլ նշել է, որ գործակալությունը մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում աշխատելու փորձ ունի, և հույս է հայտնել, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն ևս կունենա:
Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել են նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործնական շփումներն ու նախանշել համագործակցության հնարավոր ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
1908 դիտում
12:55 24-10-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը
2638 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
Այս բաժնից
958 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1015 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
700 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը