Մեսին Էնրիկեին ու Բարտոմեուին չի հրավիրել իր հարսանիքին
Հունիսի 30-ին կկայանա «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ու նրա հարսնացուի՝ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը:
Հարսանիքին, որը կայանալու է Մեսիի հարազատ Ռոսարիո քաղաքում, արգենտինացին հրավիրել է բոլոր թիմակիցներին:
Բացի այդ, Մեսիի հարսանիքին հրավիրված են նաև «Բարսելոնայի» բոլոր աշխատակիցները, որոնք պատասխանատու են հանդերձանքի համար, ֆիզիոթերապևտները, մասաժիստները, բժիշկները:
Հարսանիքի հրավեր չեն ստացել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ու նրա շտաբի անդամները, ինչպես նաև «Բարսելոնայի» ղեկավարությունը` ներառյալ նախագահ Ժոզե Բարտոմեուն:
Նշենք, որ ժամանակին կատալոնացիների նախկին խաղացող Չավին իր հարսանիքին նույնպես չէր հրավիրել ակումբի ղեկավարներին:
Հյուրերի ստացած բոլոր նվերները Մեսին կփոխանցի իր բարեգործական հիմնադրամին: