«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր գլխավոր մարզիչ նշանակել Լուիս Էնրիկեին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շարունակում նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, որը մրցաշրջանի ավարտից հետո կփոխարիներ Մանուել Պելեգրինիին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
«Սիթիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Անգլիական ակումբը պատրաստ է Էնրիկեին առաջարկել բարձր աշխատավարձով պայմանագիր:
Նշենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» կարող է երեք տիտղոս նվաճել, քանի որ խաղում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, դուրս է եկել Իսպանիայի Գավաթի եզրափակիչ եւ գլխավորում է երկրի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա թիմը մրցաշրջանն ավարտում է առանց լուրջ հաջողությունների, ինչն էլ՝ բրիտանական լրատվամիջոցների կանխատեսումներով, նրա պաշտոնանկության առիթ կհանդիսանա: