211652_close_icon
views-count3142 դիտում article-date 09:24 28-10-2014

Մարգարիտ Եսայանն իր «մարգարտյա» հարսանիքին հրավիրել է խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ ուրբաթ «Վիվալդի» սրահում Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարսանիքին մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները: «Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո: Հարսանիքին ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է: ՀԱԿ-ից հրավիրված է եղել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Նա, սակայն, հարսանիքին ներկա չի եղել»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր