Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզած երկրների թիվը հասել է 9-ի
Մավրիտանիան դարձավ 9-րդ պետությունը, որը հայտարարեց Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդում է BBC-ն։
«Քաթարն իր քաղաքականությունը կապել է ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու և ծայրահեղական գաղափարների քարոզչության հետ»,-մեջբերում են մավրիտանական ԶԼՄ-ները իրենց երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը և Մալդիվները։ Ավելի ուշ նրանց միացան Մավրիկան ու Լիբիան։
Հորդանանը որոշել է նվազեցնել Քաթարի հետ դիվանագիատական կապի մակարդակը և փակել «Ալ-Ջազիրա»-ի մասնաճյուղը։