Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պահածոների գործարանի տնօրեն է նշանակվել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:
Այս մասին Aгavot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «մի փոքր» հեռացել է քաղաքականությունից: Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դերակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]