211652_close_icon

«Հայասի» գործարանի տնօրեն է դարձել Արթուր Բաղդասարյանի որդին. Հովհաննես Մարգարյանը բուժվում է. «Հայկական ժամանակ»

views-count11951 դիտում article-date 09:55 22-03-2018
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը երեկ գրել էր, որ Օրինաց Երկիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հեռացվել է կուսակցությունից և «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնից: Այս գործարանը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հովհաննես Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ապատեղեկատվություն է որակել կուսակցությունից հեռանալու տեղեկությունները: Նա նաև անդրադարձել է ՕԵԿ-ի պասիվությանն ու իշխանամետ ընդդիմություն լինելու փաստին: Պարզվում է, Հովհաննես Մարգարյանն առողջության հետ կապված խնդիրներ ունի. մի քանի ամիս է՝ բուժվում է և դեռ բուժվելու է: Իսկ «Հայասի» գործարանի տնօրեն է դարձել Արթուր Բաղդասարյանի որդին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր