1631 դիտում
09:01 08-02-2014
Երեկ դադարեցված գործարանի գազամատակարարման պատճառով «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են։ «Այսօր (երեկ-խմբ.) եկան ու գազամատակարարումն անջատեցին։ Դրա համար էլ չենք աշխատելու։ Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից 20– 30 տոկոս ավել են վերցնում։
Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի՛ ու տեն, որ իրենք 6 տոկոս ավել են գրել։ Չեմ վճարելու, մինչև որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը։ Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավել են գրում»,–զայրացած նշեց գործարանի տնօրենը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նա երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3877 դիտում
10:49 25-04-2014
«Ալիշան» պահածոների գործարանի տնօրենն արտագաղթելու է․ Ժողովուրդ
1588 դիտում
10:48 21-05-2014
«Ալիշան» պահածոների գործարանը վեց ամիս է՝ չի գործում. Ժողովուրդ
2639 դիտում
08:09 15-09-2015
«Ալիշան» պահածոների գործարանը 10 օրից վաճառքի կհանվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
925 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
820 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան