Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 150-ի
Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է առնվազն 150-ի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին՝ Քաբուլը ցնցած պայթյունից մեկ շաբաթ անց:
CNN-ի տեղեկություններով` Ղանին նշել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Հիշեցնենք, որ հզոր պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 31-ին Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան և Աֆղանստանի նախագահական պալատի մոտակայքում: