Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները:
6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Իվան Չեպարինովի հետ:
Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում են 10 շախմատիստ: Մեր շախմատիստնեից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը:
Արման Միքայելյանը վաստակել է 4.5 միավոր:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին: