Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն. Հրանտ Մելքումյանը առաջատարների թվում է
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 5-րդ տուրի պարտիաները:
5-րդ տուրում Դենիս Խիսմատուլինի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը:
Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը և Արամ Հակոբյանը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում են 4 շախմատիստ՝ Հրանտ Մելքումյանը, Իվան Չեպարինովը, Յուրի Կուզուբովը և Դանիել Ֆրիդմանը:
Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 4-ական միավոր:
Այսօր Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին: