Մանուէլ Պետրոսյանը շարունակում է ընթանալ Սիտջես մրցաշարի առաջատարների թվում
Իսպանիայում ավարտին է մոտենում Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ:
Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ:
Կայացած 7 տուրերից հետո Մանուէլ Պետրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Ալոնսո Ռոսել Ալվարը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 5 շախմատիստ, որոնց թվում են ֆավորիտներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը և Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը, որում Մանուէլ Պետրոսյանի մրցակիցը կլինի Վասիլի Իվանչուկը: