211652_close_icon
views-count1665 դիտում article-date 17:17 21-12-2015

Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնության փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը 11 հնարավորից հավաքելով 9,5 միավոր՝ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը 6-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը՝ 12-րդ, Զավեն Անդրիասյանը՝ 19-րդ, իսկ Գևորգ Հարությունյանը՝ 57-րդ: Արագ շախմատի Եվրոպայի առաջնության հաղթողը Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Պոպովն է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր