211652_close_icon
views-count2204 դիտում article-date 12:50 06-06-2017

Սաուդյան Արաբիան և Քաթարն աջակցել են ԻՊ-ին. Wikileaks

Սաուդյան Արաբիայի և Քաթարի կառավարությունները աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը և ֆինանսավորում են նրա ու այլ ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, պնդում է WikiLeaks-ը՝ հղում անելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակին։ «Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպես է այս ռազմական-կիսառազմական օպերացիան ընթանում, մենք պետք է օգտագործենք մեր բոլոր դիվանագիտական և առավել ավանդական հետախուզական ռեսուրսները, որպեսզի ճնշում գործադրենք Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կառավարությունների վրա, որոնք գաղտնի ֆինանսական ու նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում ԻՊ-ին և այլ սուննի ծայրահեղական խմբավորումներին»,-մեջբերում է գործակալությունը 2014 թվականին Քլինթոնի ու Ջոն Փոդեսթեի միջև նամակագրությունից մի հատված։

Նմանատիպ նյութեր