WikiLeaks-ը հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ից Սաուդյան Արաբիային ուղարկված փաստաթղթեր
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպության ձեռքում են հայտնվել Սաուդյան Արաբիայի դիվանագիտական նամակագրական մոտ 1,5 մլն կարևոր փաստաթղթեր:
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ կազմակերպությունը հրապարակել է բոլոր նամակները, որոնք ուղղված են եղել Թագավորության ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այդ երկրի հետախուզական վարչությանը:
Փաստաթղթերի մեջ են հայտնվել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ից, Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատնից, ինչպես նաև ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչների՝ իրար ուղարկված նամակներից:
Բոլոր նամակները հավաքված են 1 ֆայլի՝ The Saudi cables-ի մեջ: