3988 դիտում
10:34 06-06-2017
Ինչո՞ւ է նվազում գազանանոցի կենդանիների գլխաքանակը. վաճառվու՞մ են, թե՞ անկում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին:
2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում, կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսեց նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը:
Իսկ սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
22:22 24-09-2014
Արցախում խոզերի գլխաքանակը պակասում է, մսի գինն աճում. տեսանյութ
1957 դիտում
11:39 05-10-2022
Հայաստանում ոչխարների գլխաքանակը տատանվում է 713 հազարի
Այս բաժնից
601 դիտում
08:57 08-05-2024
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»