2461 դիտում
22:22 24-09-2014
Արցախում խոզերի գլխաքանակը պակասում է, մսի գինն աճում. տեսանյութ
Խոզերի աֆրիկյան ժանտախտն Արցախում այս տարի ավելի քիչ վնասներ է հասցրել: Անցած տարի ութ ամսվա ընթացքում 1 756 խոզ էր անկել: Այս տարի ժանտախտի դեպքերը քառակի նվազել են: Վարակի առավել խոշոր օջախները եղել են Ասկերանի, Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններում: Ժանտախտի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է կենդանիներին փակ տարածքում պահել, այնինչ կերի պակասի պատճառով անասնապահները հաճախ են այս պահանջը խախտում: Սննդի անվտանգության ծառայությունից, այսուհանդերձ, վստահեցնում են` վարակված կենդանու միսը վաճառասեղանին չի հասնում: Համայնքի անասնաբույժը տեղեկանք է տալիս, որ միսն առողջ է, շուկայում էլ կրկնակի ստուգում է կատարվում: Վարակված տարածքում աֆրիկյան ժանտախտի կրկնման վտանգը պահպանվում է 7 տարի, այդ պատճառով խոզաբուծությունը դարձել է ռիսկային: Խոզերի գլխաքանակը տարեցտարի նվազում է: Անցած տարի հանրապետությունում 21 000 գլուխ խոզ էր հաշվառվել, այս տարի `13 000: Գյուղատնտեսության փոխնախարարը կարծում է, սակայն, խոզաբուծությունից պետք չէ հրաժարվել: Խոզերի գլխաքանակը ավելացնելու գործը առայժմ մենատնտեսներին է բաժին հասել, ոչ պետական և ոչ էլ մասնավոր հատվածը չի ձգտում ներդրումներ անել, ռիսկը մեծ է: Իսկ քանի դեռ խոզերի գլխաքանակը պակասում է, մսի գինն է աճում: Մսավաճառները 1 կգ-ի համար արդեն 4000 դրամ են պահանջում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34162]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17255 դիտում
11:50 14-12-2018
Ժամանակավորապես կասեցվել է Ռուսաստանից խոզերի և խոզի մսի ներմուծումը Հայաստան
3693 դիտում
19:10 28-07-2021
ՍԱՊԾ-ն վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից խոզերի, խոզի մսի և մսամթերքի ներմուծման սահմանափակումները
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր