Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի 29-րդ անդամն է դարձել
Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ է դարձել: Այս մասին Twitter-ի էջում հայտարարել է Չեռնոգորիայի կառավարության մամուլի ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել են, որ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը «կաջակցի երկրի ժողովրդավարական բարեփոխումների, առևտրի, անվտանգության ու կայունության զարգացմանը»։
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը ՆԱՏՕ-ի հետ կնքված պայմանագիրը պատմական իրադարձություն է համարել:
Հունիսի 7-ին Չեռնոգորիայի դրոշը կբարձրացվի կազմակերպության գրասենյակի վերևում: