Չեռնոգորիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Չեռնոգորիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի ցուցադրի «Վլադիմիր Պուտինի մոտ դաշինքի ընդլայնման վերաբերյալ վետոյի» բացակայությունը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նման մեկնաբանություն է արել իր վերլուծական հոդվածում «The Wall Street Journal»-ը` հղում անելով Պենտագոնի մի շարք ներկայացուցիչներին և ԱՄՆ նախագահի ադմինիստարցիայի մի շարք անդամներին:
Իր հերթին Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Միիցա Պեյանովիչ-Ջուրիշիչը հայտարարել է, որ իր երկրը ցուցադրում է պատրաստակամություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: