211652_close_icon
views-count74066 դիտում article-date 22:12 05-06-2017

Արտակարգ դեպք Շիրակամուտ գյուղում. Ճանապարհային ոստիկանները հղի կնոջը իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կինը արու զավակ է ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Սոֆյա Մարուքյանին, ով պետք է ծննդաբերեր, Պառնի գյուղից շտապ անհրաժեշտություն է առաջանում տեղափոխել Գյումրի քաղաքի «Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան, որով հղի կնոջը տեղափոխում էին Գյումրի, ճանապարհին խափանվում է ու կնոջ վիճակը գնալով սկսում է վատանալ: Բարեբախտաբար, նշված տարածքում ծառայություն կատարելիս են լինում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ոստիկանության կապիտան Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հղի կնոջ ազգական Ռիմա Պետրոսյանն ասում էր. «Երևի մեր բախտից էր, որ այդ պահին այդտեղով անցնում էին ճանապարհային ոստիկանները, ովքեր մոտենալով մեզ ու իմանալով, թե ինչն ինչոց է Տ. Քոթանջյանի գլխավորությամբ իրենց ծառայողական ավտոմեքենայով Ս. Մարուքյանին ապահով հասցրեցին Գյումրի»: Ռ. Պետրոսյանը նույնիսկ կատակելով ասում էր. «Ճանապարհային ոստիկանները ծննդատանը այնքան սպասեցին, մինչև Սոֆյան արու զավակ ունեցավ: Հավաքվածներն էլ իմանալով, որ մեր մեքենայի խոտանման պատճառով Գաի ավտոյով են հղի կնոջը տեղափոխել ծննդատուն, կատակում էին. «Երևի արու զավակը մեծանա ու ճանապարհային ոստիկան դառնա: Մեզ համար կարևորը երեխան առողջ լինի, մեծանա, հայրենիքնի պիտանի զավակ լինի ու մենք վստահ ենք, որ այդպես էլ լինելու է, քանի որ նրա ծնողներն են այդպես, հայրենիքը սիրող են, իսկ պտուղը երբեք ծառից հետու չի ընկնում: Երեխան ինչ կցանկանա հետագայում դառնալ, դա իր որոշելիքը կլինի: Մենք գիտենք որ նա հերթական հերոս զինվորն է լինելու ու անխախտ է պահելու մեր սահմանները»: Առիթից օգտվելով՝ նորածնի հարազատներն ու բարեկամները իրենց շնորհակալանքի խոսքերն էին ուղղում ճանապարհային ոստիկաններին, ասելով՝ «Եթե նրանք բարձր մարդկային հատկանիշներ չցուցաբերեին, ապա չէր բացառվում, որ տեղի ունենար շատ վատ բան, քանի որ Սոֆյան գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Մենք համոզված ենք, որ ճանապարհային ոստիկանների այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոստիկանության ծառայողները, անկախ իրավիճակից, կանգնած են քաղաքացու կողքին և միշտ պատրաստ՝ օգնության ձեռք մեկնել անօգնականին՝ անգամ ամենախրթին իրավիճակում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր