211652_close_icon
views-count60555 դիտում article-date 22:31 31-01-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխեցին ծննդատուն. նրա ամուսնու ավտոմեքենան խոտանվել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների հատվածում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ քաղաքացու ավտոմեքենան խոտանվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք, ինչպես նաև նույն վաշտի պարեկներ Վահան Թորոսյանն ու Մկրտիչ Պողոսյանը, մոտենալով նշված ավտոմեքենային, պարզում են, որ ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է ավտոքարշակ։

Տեղում պարզվում է նաև, որ ամուսինը իր հղի կնոջը շտապ պետք է տեղափոխեր Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատուն։ Պարեկներ Վ. Թորոսյանն ու Մ. Պողոսյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը, նրա մայրիկին և ամուսնուն շտապ տեղափոխում են Երևան՝ Հերացու փողոցի վրա գործող «Բեգլարյան» ԲԿ, որտեղ էլ, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փայլում են բժիշկները։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, կինը մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր