Սոչիում մեծ արագությամբ ընթացող կին վարորդի Volvo ամենագնացի բեռնախցիկից մանկահասակ 2 երեխա է ընկել ասֆալտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոչիում հետաքննություն է սկսվել ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով, որը տեղի է ունեցել Գորկու պողոտայում: Այս մասին հայտնում է Pravda.ru-ն:
Ինչպես պարզվել է՝ մեծ արագությամբ ընթացող Volvo ամենագնացի կին վարորդը, անհայտ պատճառներով, 2 մանկահասակ երեխաներին նստեցրել է բեռնախցիկում: Մեծ արագությամբ ընթացող մեքենայի միջից երեխաները հայտնվել են երթևեկելի գոտում՝ բեռնախցիկի դռան բացվելու պատճառով:
Կին վարորդը շարունակել է ընթացքը՝ չնկատելով տեղի ունեցածը, իսկ ականատեսները երեխաներին առաջին օգնություննն են ցուցաբերել՝ մինչ մայրը նկատել է երեխաների բացակայությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ տղա երեխան չի տուժել, իսկ 3-ամյա աղջիկը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: