Ուշադրություն, մեքենայի ղեկին կին է. մեծ արագությամբ ընթացող Audi-ն հարվածից օդ է շպրտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավային Աֆրիկայի ավտոճանապարհներից մեկում կին վարորդի վարած Audi TT ավտոմեքենան չափազանց մեծ արագության պատճառով կորցրել է կառավարումը և բախվել արգելապատնեշին, ինչից հետո մի քանի մետր օդ շպրտվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենան մասերի է բաժանվել, իսկ 20-ամյա կին վարորդը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներկայացնում ենք տեսանյութը: