211652_close_icon
views-count62076 դիտում article-date 22:57 04-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. 80-ամյա տատիկը այժմ ստիպված է գիշերել բաց երկնքի տակ, քանի որ խաբեբաները տիրացել են նրա տանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

80-ամյա Ժանետա Արծրունյանը միչև այսօր՝ հունիսի 4-ի առավոտը, բնակվում էր Նաիրի Զարյան 58 տանը, որը ժամանակին իր տունն է եղել: 2008 թվականին մի կին նրան խաբել է, և նոտարական հաստատումով որպես նվիրատվություն, ձեևակերպել է տունը իր անունով: Տարեց կինը հետո է հասկացել, թե ինչն ինչոց է և փորձել է հետ պահանջել, սակայն փորձերն անհաջողության են մատնվել, և այդ կինը տունը վաճառել է մեկ այլ մարդու, նա էլ գրավ է դրել այն, և մի խոսքով, տատիկին զրկել են բնակարանից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանները տարեց կնոջը բռնի ուժով հանել է տանից, փոխել կողպեքը: Տատիկի հետ հանել են նաև նրա իրերը և գույքը: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տատիկը ասաց, որ նախկինում դատական նիստեր է ընթացել տան սեփականությունը կրկին վերականգնելու համար, սակայն ապարդյուն: Ասաց նաև, որ հարազատներ այստեղ չունի, խնամող չունի և հիմա ստիպված է գիշերել բաց երկնքի տակ: Հարևաններն էլ ասացին, որ իրենք են մինչ այդ կերակուր հասցրել տատիկին, և որ խաբեբաները կարողացան մոլորեցնել նրան և տիրանալ սեփականությանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր