Թրամփը Լոնդոնի ահաբեկչությունից հետո կոչ է արել վերջ դնել պոլիտկոռեկտությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել պոլիտկոռեկտությանը անվտանգության ապահովման հարցերում: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը:
Այդ հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել՝ խոսելով Լոնդոնում նախօրեին կայացած ահաբեկչության մասին
«Մենք պետք է վերջ տանք պոլիտկոռեկտությանը, հարկավոր է զբաղվել մեր քաղաքացիների անվտանգության կազմակերպմամբ: Եթե մենք ավելի խելացի չդառնանք, ամեն ինչ միայն ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Թրամփը նաև հանդես է եկել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հասցեին քննադատությամբ: