Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Մեր սրտերում ցավ ենք տանում ահաբեկչական ակտերի համար, որոնք վերջին օրերի ընթացքում բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել Բուրկինա Ֆասոյում, Իսպանիայում և Ֆինլանդիայում: Աղոթենք բոլոր մահացածների, վիրավորների և նրանց բարեկամների համար: Աստծուց խնդրենք ողորմություն և խաղաղություն, խնդրենք, որ նա ազատի աշխարհն այդ անմարդկային բռնությունից», - ասել է Հռոմի պապը: