211652_close_icon
views-count4631 դիտում article-date 15:41 21-04-2017

Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

Ապրիլի 20-ին Ռիգայում տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վրաստանը ներկայացնող Նինո Բացիաշվիլուն, Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Եվգենյա Դոլուխանովային, Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Սառա Հոլտի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեց Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկոյից: Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: 9-րդ տուրից հետո Նանա Ձագնիձեն և Ալեքսանդրա Գորյաչկինան վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Էլինա Դանիելյանը առաջատարներին զիջում է կես միավորով և կիսում է 3-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5.5, Լիլիթ Գալոյանը` 5, իսկ Մարիա Գևորգյանը` 4.5 միավոր:

Նմանատիպ նյութեր