Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Նշենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել էր 7-ի, կան տասնյակ վիրավորներ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են իրականացվել միաժամանակ 3 տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլ շրջանում։
Հարձակումներից տուժած մոտ 50 մարդ հոսպիտալացվել է: