211652_close_icon
views-count2932 դիտում article-date 15:05 23-05-2017

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ մանչեսթրյան ահաբեկչության զոհերի

Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը այս գիշեր կանջատվեն՝ ի հիշատակ այսօր Մանչեսթրի «Մանչեսթր Արենա» համալիրում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067762/]ահաբեկչության [/url]զոհերի, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին։ «Հարվածելով Մանչեսթրին՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել ամբողջական արժեքների վրա՝ մեր անկոտրում նվիրվածությունը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու գոյակցությանը։ Այդ կույր և շարունակվող սպառնալիքների առաջ բոլոր քաղաքները պետք է միասնական ճակատով հանդես գան»,-ասել է Իդալգոն։ Հավելել է, առաջիկա օրերին Փարիզում նախատեսված բոլոր միջոցառումները տեղի կունենան, միայն անվտանգության բարձր մակարդակով. «Դա միջոց է՝ ցույց տալու, որ մենք կմնանք խաղաղ և չենք խախտի մեր առօրյան»։

Նմանատիպ նյութեր