Արթուր Պետրոսյան. Մխիթարյանը վաղը կխաղա
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական հանդիպման մասին, որը կայանալու է հունիսի 4-ին:
[b] - Ի՞նչ կասեք մրցակցի մասին և ի՞նչ կարող է հանդիպումը տալ խաղից առաջ:
[/b]
- Ուժեղ հավաքականների հետ նախնական պայմանավորվածություն ունեինք, բայց չստացվեց: Մենք համաձայնեցինք այս խաղին, քանի որ կարճ ժամանակ էր մնացել, օդի ու ջրի պես պետք է այս խաղը: Մի շարք տղաներ մոտ մեկ շաբաթ խաղային պրակտիկա չէին ունենա: Հուսով եմ՝ տղաները մեծ տրամադրությամբ կմտնեն խաղադաշտ: Կարևոր չէ, թե որ հավաքականի հետ ենք խաղում:
[b] - Ի՞նչ կազմով է հավաքականը խաղալու, ուժեղագո՞ւյն:
[/b]
- Փորձարկումներ կլինեն: Վաղը չի լինի այն կազմը, որով կխաղանք Մոնտենեգրոյի դեմ: Տակտիկական և խաղային մի քանի փորձարկումներ կանենք, որը կցանկանանք տեսնել հաջորդ խաղում:
[b] - Հենրիխ Մխիթարյանին կտեսնե՞նք դաշում՝ հաշվի առնելով Չեխիայի հետ հանդիպման դառը փորձը:
[/b]
- Եթե դառը փորձը հաշվի առնենք, ոչ ոք չպետք է խաղա: Դեռ չեմ որոշել, թե ինչքան, բայց Հենրիխ Մխիթարյանը կլինի դաշտում:
[b] - Այժմ առկա 3 հարցերը կմանրամասնե՞ք:
[/b]
«Մեր խաղային որակների բարձրացում: Եթե մենք դաշտ ենք դուրս գալիս, ապա ձգտելու ենք հաղթանակի: Երրորդն էլ` տակտիկական խնդիրներ լուծենք:
[b] - Նշվել էր, որ Արթուր Պետրոսյանը ֆուտբոլիստ չի հրավիրել «Շիրակից»...:
[/b]
- Այո, կարդացել եմ: Վահան Բիչախչյանը 22 հանդիպման է մասնակցել, 4-ը՝ մեկնարկայինում. մարզիչները լավ ծրագիր են ընտրել: Անատոլի Այվազովը քիչ է խաղում: Ռոբերտ Դարբինյանը Գավաթի խաղարկության եզրափակչում շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց ինչու ոչ ամբողջ առաջնությունում: Ես իմ էությամբ գյումրեցի եմ, բայց հավաքականի գլխավոր մարզիչ եմ: Ինձ համար էական չէ, միայն թե ուժեղ ֆուտբոլիստ լինի: Չի կարելի. բոլորս հայ ենք, խոսքը Հայաստանի հավաքականի մասին է:
[b] - Հարձակման գծի մասին ի՞նչ կասեք:
[/b]
- Պետք է ակումբներում լավ հարձակվողներ աճեցվեն: Այս պահին ունենք Ռուսլան Կորյանին, Արթուր Սարկիսովին և Տիգրան Բարսեղյանին, ովքեր իրենց ակումբում լավ են խաղում:
[b] - Գրիգոր Մելիքսեթյանի և Արամ Հայրապետյանի մասին ի՞նչ կասեք: Ինչպիսի՞ վիճակում են: Հնարավո՞ր է դարպասպահի փոփոխություն:
[/b]
- Նրանք շատ լավ դարպասապահներ են, հիասթափեցնելու առիթ չեն տվել: Խաղը սկսելու է Արսեն Բեգլարյանը, ընթացքում կհասկանանք, փոխարինում կանենք, թե ոչ:


