Ժոզե Մոուրինյո. Սա խայտառակություն է և չգիտեմ, թե արդյոք կխաղա Մխիթարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` «Ռոստովի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղից առաջ նշել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ չմտնել:
«Հավատս չի գալիս, որ մենք այսպիսի խաղադաշտում ենք վաղը խաղալու, եթե այն ընդհանրապես կարելի է խաղադաշտ համարել:
Ես դեռ չգիտեմ, թե ովքեր են խաղալու: Չգիտեմ, թե արդյոք Մխիթարյանը կխաղա: Պետք է լուրջ մտածեմ, քանի որ ավելի բարենպաստ պայմաններ էի ակնկալում: Սա խայտառակություն է:
Ամռանը մենք «Մանչեսթեր Սիթիի» հետ Չինաստանում նման խաղադաշտում չխաղացինք: Բայց ճար չունենք, կարծես թե ստիպված ենք լինելու խաղալ», ասել է Մոուրինյոն: