Բրազիլիայում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է նախագահի օգնականը
Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի մտերիմ ընկերն ու օգնականը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոդրիգո Ռոչա Լոուրենսը ձերբակալվել է իր տանը։
Գործակալության տվյալների համաձայն՝ մայիսին տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Լոուրենսը 154 հազար դոլար գումարով պայուսակ տանում: Դատախազները կարծում են, որ դա ընկերություններից մեկի տված կաշառքն է։