1393 դիտում
18:00 18-02-2014
Կաշառակերության համակարգ կառուցելու գաղտնիքները
Ասում են, թե կոռուպցիայի վերացումն անհնարին է: Կաշառակերներն այդպես են ասում, որ կոռուպցիան պահպանվի և իրենք օգտվեն դրանից: Իսկ մտավոր հետամնացներն առանց հասկանալու կրկնում են կաշառակերների հորինած այդ սուտը: Այդպիսով, կաշառակերների և հետամնացների համատեղ ջանքերով պահպանվում է կոռուպցիոն համակարգը: Սակայն ցանկության դեպքում հնարավոր է հիմնովին վերացնել կոռուպցիան: Ընտրության հարց է:
Կոռուպցիոն համակարգ կառուցելը դյուրին չէ: Դրա գոյության պարտադիր պայման է քաղաքացու և չինովնիկի միջև անդունդը: Չինովնիկը քաղաքացու համար անհասանելի պիտի լինի, նրա խնդիրներին, հարցերին անտարբեր պիտի լինի: Նա չպիտի վիրավորվի իր հետևից հնչող վատ խոսքերից: Ավելին, ինքը պիտի իր մասին վատ կարծիք ստեղծի, օրենքի, արդարության, քաղաքացու շահերի, և ընդհանրապես ժողովրդի վրա թքած ունի:
Այսպիսով, պետք է ստեղծվի պաշտոնյայի բացասական կերպար և դա համարվի բնական, օրինաչափ: Այդ օրինաչափության մասին պետք է խոսվի ամենուր, նույնիսկ դպրոցում և ընտանիքում: Կյանք մտնող յուրաքանչյուր պատանու համար պիտի պարզ լինի, որ կառավարության ցանկացած հարթությունում միայն վատ մարդիկ են: Նրանց համար կա մեկ ընդհանրական արժեք՝ կաշառքը: Նրանք չեն ծառայում ժողովրդին, պետությանը: Նրանք փող են աշխատում, և փող աշխատելու օրինաչափ ձևը կաշառքն է:
Պետք է քաղաքացու մոտ ատելություն, անվստահություն ներշնչել չինովնիկի նկատմամբ: Քաղաքացին պետք է զզվի չինովնիկի խոսելուց, անգամ տեսքից: Քաղաքացուն պետք է ներշնչել, որ օրենքը միայն հասարակ մարդկանց ճնշելու համար է և ոչ մի հարթությունում հարցերն իրականում օրենքով չեն լուծվում: Քաղաքացուն պիտի սովորեցնել, որ եթե չինովնիկն ասում է «վաղը եկեք», ուրեմն կաշառք է ուզում, եթե ասում է «գրավոր դիմեք», ապա կաշառք է ուզում, եթե տալիս է հարցեր ու չի ժպտում, ուրեմն կաշառք է ուզում:
Այդպիսով, քաղաքացուն պիտի ներշնչել, որ չինովնիկն էությամբ վատն է և քաղաքացու չուզողը: Նա տրամադրված է քաղաքացու դեմ, հակված է ամեն կերպ վնասելու, ամեն կերպ չլուծելու քաղաքացու բարձրացրած կամ առաջադրած հարցը, խնդիրը: Եթե չինովնիկը քաղաքացու հարցը մերժելու մեկ հնարավորություն ունի, ապա անպայման մերժելու է քաղաքացուն: Եվ ինչ հարցով կամ խնդրանքով էլ դիմելու լինի մարդը, պիտի կաշառք տա: Այս ճարահատյալ մոտեցումը պիտի պիտի դառնա պարտադիր ընդունելի նորմ բոլորի համար, ինչպես Սահմանադրությունը: Կոռուպցիոն համակարգ կառուցելու համար ցանկացած օրենք ու որոշում, նույնիսկ՝ Սահմանադրությունը, պիտի ստորադասվեն չինովնիկի կամքին, որը կարելի է գնել փողով:
Ներկայում կոռուպցիայի ծաղկման համար ստեղծված են բոլոր պայմանները: Չինովնիկի կերպարը բացասական է, նրա նկատմամբ վստահությունը՝ ցածր, նրա բարոյական նկարագիրը՝ աղավաղված: Քաղաքացին չի հավատում օրենքի ուժին, չի օգտվում իր իրավունքներից, օրենքը չի համարում ամեն ինչից վեր: Այս երանելի պայմաններում չինովնիկին ոչինչ չի մնում, քան թարթել ու բացել գրպանը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
13:00 18-03-2014
Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում անպատժելիներ չկան. տեսանյութ
2281 դիտում
14:28 21-01-2015
Թուրքիայում կաշառակերության մեջ մեղադրվող նախարարների գործը չի հանձնվելու դատարանին
2794 դիտում
15:41 22-01-2015
Կաշառակերության մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել Իրանի նախկին փոխնախագահը
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1246 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման