Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի․ Պավել Ֆելգենհաուեր․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին:
Փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշնակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ:
«Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կուտակվում, և պատերազմը գրեթե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին», - նշել է Պավել Ֆելգենհաուերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]