211652_close_icon
views-count27997 դիտում article-date 12:09 12-04-2016

Անհետ կորած զինծառայողներից Բորիսի ծնողները հավատացած էին, որ որդին կենդանի կհայտնվի, սակայն թշնամին նրա մարմինը խոշտանգված վիճակում է վերադարձրել. խոնարհվում ենք

Բորիս Օզմանյանը գերիների թվում է եղել եւ նրա մարմինը թշնամին խոշտանգված վիճակում է վերադարձրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթացի հետ զրույցում ասաց Ակնալիճի գյուղապետ Գևորգ Միսակյանը: Ծնողները հույս են ունեցել, որ որդին կենդանի կհայտնվի, այն էլ խոշտանգված վիճակում են վերադարձրել: Գյուղապետը նշեց, որ Բորիսը Տարոնիկ գյուղից է, սակայն իրենց գյուղում են հուղարկավորելու: Ընտանիքը ապրում է սոցիալապես միջին պայմաններում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Բորիս Օզմանյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18:00 Արմավիրի մարզ, գ.Տարոնիկի գյուղապետարան Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 14:00 Հասցե` Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր