1542 դիտում
10:07 22-03-2014
Ռուսաստանը դեռ դիմակայելու ռեսուրս ունի, իսկ Հայաստանը էլ ավելի խոր ճգնաժամի մեջ կհայտնվի․ Առավոտ
«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Արևմուտքն արդեն սկսում է առարկայական դարձնել այն պատժամիջոցները, որ պատրաստվում է կիրառել ՌԴ-ի նկատմամբ։ Թեպետ այդ պատժամիջոցներն առայժմ կիրառվում են անհատ անձանց նկատմամբ, բայց այս օրերին Ֆրանսիայում գտնվող Հովհաննես Իգիթյանն ասում է, որ եվրոպական կառույցներում խոսվում է ՌԴ տնտեսության դեմ կիրառվող պատժամիջոցների մասին։
«ՌԴ-ն, իհարկե, մեծ երկիր է, ունի մեծ հնարավորություններ և, որպես ոչ զարգացած երկիր, ունի նաև քիչ պահանջներ։ Այն կենցաղով, որով ապրում է ՌԴ ժողովուրդը, որևէ եվրոպական քաղաքացի կամ երկիր չէր համաձայնվի ապրել։ Եթե անգամ ռուս ժողովրդի կենցաղից ինչ-որ բան պակասի, մեծ բան չի, մի կերպ կապրեն։ Բայց Հայաստանի ներկայիս սոցիալական խնդիրներին եթե գումարվի կենցաղային իրավիճակի եւս 20 տոկոս նվազում, մեծ հարված կլինի։ Հայաստանի ժողովրդի կեսից ավելին ապրում են աղքատության նվազագույն շեմից էլ ցածր։ Ես գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է մի քիչ մտածի ապագա վտանգների մասին եւ դադարեցնի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ լինեն, դրանք ուղղակիորեն տարածվելու են ՄՄ-ի սահմաններում գտնվող բոլոր պետությունների վրա։ Եթե ՌԴ-ն դիմակայելու ռեսուրս դեռ ունի, Հայաստանն էլ ավելի խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահ, որ ՌԴ-ն այս իրավիճակում կհասկանա Հայաստանին»։
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
21:30 28-10-2022
Հայաստանը, որն ունի նման աշխարհասփյուռ ռեսուրս, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի. Նիկոլ Փաշինյան
2523 դիտում
10:25 06-06-2017
ՀՀ-ն կհայտնվի ծանր կացության մեջ, եթե կրկին հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից. «Առավոտ»
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին