1474 դիտում
20:54 02-06-2017
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած կամավորները կդասավանդեն դպրոցներում ու համալսարաններում
ԱՄՆ խաղաղության կորպուսն այսօր՝ հունիսի 2-ին, նշեց Հայաստանում գործունեության 25-ամյակը: Տեղի ունեցավ նաև կամավորների նոր խմբի երդմնակալության հանդիսավոր արարողությունը և Հայաստան ժամանած 1000-րդ կամավորի հանդիսավոր ընդունելությունը:
Այս տարի 42 ամերիկացի կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր համայնքներ՝ գյուղական վայրերում, քաղաքներում դասավանդելու տեղի դպրոցներում, համալսարաններում, աշխատելու հասարակական կազմակերպություններում:
Իսկ գործող կամավորները, որոնց աշխատանաքային ժամկետը դեռ չի լրացել, լրագրողներին և նոր ժամանածներին Հայաստանում ապրելու և աշխատելու իրենց փորձառության մասին էին պատմում:
28-ամյա Դադզի Մորենոն պատմում է, որ շուրջ երկու տարի է, ինչ բնակվում է Քարակերտ գյուղում և անգելեն է դասավանդում տեղի դպրոցի աշակերտներին:
Սեպտեմբերին նրա կամավորական առաքելությունն ավարտվում է: «Շատ կկարոտեմ դպրոցը, երեխաներին, իմ ընատնիքին, որոնց հետ ես այստեղ ապրում եմ», – ասում է Դադզին:
Այս ընթացքում նա հայերեն է սովորել՝ ինչպես և մյուս բոլոր կամավորները: Պատմում է, որ իր հայկական ընտանիքում այլ լեզուներով չեն խոսում, ինչի շնորհիվ ինքն ավելի հեշտ և արագ է սովորել հայերենը, քան իր ընկերները:
«Ես շատ սիրեցի Հայաստանը: Ինձ դուր եկավ, որ հայկական ընտանիքները մտերիմ են, ես շատ սիրեցի հայկական ուտելիքները, պարերը: Ամենից շատ տոլման եմ սիրում: Անցած տարի, երբ մի քանի օրով մեկնեցի ԱՄՆ, ես այնտեղ իմ ընտանիքի համար տոլմա պատրաստեցի»,- պատմել է կամավորը:
Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել1992թ.-ին: Այս ընթացքում 1000 երիտասարդ է կամավորություն արել այստեղ, իսկ 110-ը այս պահին դեռ բնակվում ու աշխատում են երկրի տարբեր համայնքներում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, 25 տարի առաջ նա իր անձնական ներդրումն է ունեցել կամավորների առաջին խմբի այստեղ գալու գործում:
«Խաղաղության կորպուսի ծրագրով Հայաստան են ժամանում տարբեր տարիքի կամավորներ, ովքեր ծանոթանում են ՀՀ կյանքին, մշակույթին, առանձնահատկություններին և, վերադառնալով ԱՄՆ, նրանք ձևավորում են մի շրջանակ, որը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դիրքերից է հանդես գալիս», – ասել է դիվանագետը:
[url=https://jam-news.net/?p=41995&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
5022 դիտում
21:32 10-10-2017
Ռուսաստանի դպրոցներում 2018-ից շախմատ կդասավանդեն
2571 դիտում
13:10 25-09-2016
ԱՄՆ-ի 2 համալսարաններում զինված հարձակումներ են տեղի ունեցել. կան վիրավորներ
880 դիտում
15:38 14-03-2023
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել