211652_close_icon
views-count3100 դիտում article-date 19:54 02-06-2017

Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության հիմքը փլուզված է․ Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկու երկրների գործարարների հետ հանդիպմանը: Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում, սակայն երկկողմ գործակցության հիմքը փլուզված է: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, թե Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում: Ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին միջամտելու մեջ: Վաշինգտոնում հայտարարել են, որ Պուտինը կարող էր անձամբ կարգադրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ կապ ունեցող քաղաքական խմբերի նկատմամբ համակարգչային հարձակումների կազմակերպումը:

Նմանատիպ նյութեր