211652_close_icon

Պուտին. «Սնոուդենը դավաճան չէ»

views-count2854 դիտում article-date 16:23 02-06-2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է, որ գտնում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դավաճան չէ։ Hollywood Reporter-ը մեջբերում է զրույցից մի հատված. «Ոչ մի նման բան։ Նա չի դավաճանել իր երկրի շահերը և այլ երկրի այնպիսի տեղեկություն չի փոխանցել, որը կարող էր վնասել իր ժողովրդին։ Ինչ որ նա անում է, անում է հրապարակավ»։ Հարցին, թե Պուտինը հավանություն տալի՞ս է Սնոուդենի գործողություններին, ՌԴ նախագահը բացասական պատասխան է տվել։ Նշել է նաև, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը շատ հեռուն է գնացել իր քաղաքացիներին գաղտնալսելու հարցում, և, այդուհանդերձ, Սնոուդենը չպետք է դա բացահայտեր։

Նմանատիպ նյութեր