Նիգերիայի անապատում հայտնաբերվել են 44 ներգաղթյալների մարմիններ
Նիգերիայի անապատում հայտնաբերվել են 44 ներգաղթյալների դիեր: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մահացածների մեջ եղել են նաև երեխաներ:
Ներգաղթյալների մարմիններիը գտել են Նիգերիայի հյուսիսում գտնվող Ագադես քաղաքի մոտակայքում:
Ամենայն հավանականությամբ փախստականները ցանկացել են հասնել Լիբիա, այնտեղից էլ Եվրոպա:
Դեպքի վայր է մեկնել Կարմիր խաչը: