211652_close_icon
views-count1634 դիտում article-date 19:13 12-12-2014

Սյերա-Լեոնեում «Էբոլա»-ից մահացածների տասնյակ մարմիններ են հայտնաբերվել

Աֆրիկյան Սյերա-Լեոնեի հարավում գտնվող հանքահորում հայտնաբերվել են «Էբոլա»-ից մահացած մոտ հարյուր մարդու մարմիններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ 11 օրում մարմիններից 87-ը հողին են հանձնվել: Եւս 25 մարմին գտնվել է հիվանդանոցներից մեկում: Մահացածների թվում են բուժքույրը եւ շտապօգնության ծառայության աշխատակիցը: ԱՀԿ-ի տվյալներով, Լիբերիայում, Սյերա-Լեոնեում եւ Գվինեայում «Էբոլա»-ի զոհերի թիվը հասել է 6,3 հազարի:

Նմանատիպ նյութեր